← Վերադառնալ գլխավոր էջ

PDF-ից թեստ ստեղծել AI-ի օգնությամբ

Testaran-ը օգնում է ուսուցիչներին, դասախոսներին և կրթական կենտրոններին PDF դասանյութերից արագ ստեղծել պատրաստի թեստեր։ Վերբեռնեք PDF ֆայլը և ստացեք հարցեր, պատասխանների տարբերակներ, ճիշտ պատասխաններ և բացատրություններ։

Ինչպես ստեղծել թեստ PDF ֆայլից

  1. 1. Վերբեռնեք PDF դասանյութը։ Կարող եք օգտագործել դասագիրք, դասախոսության նյութ, թեմայի ամփոփում կամ ուսումնական ֆայլ։
  2. 2. Ընտրեք հարցերի տեսակը։ Կարող եք ստեղծել մեկ ճիշտ պատասխանով, մի քանի ճիշտ պատասխանով կամ խառը հարցեր։
  3. 3. AI-ը կստեղծի հարցաշար։ Համակարգը կվերլուծի PDF-ի բովանդակությունը և կստեղծի թեստ։
  4. 4. Վերանայեք և օգտագործեք։ Թեստը կարող եք օգտագործել դասի, տնային աշխատանքի, ստուգման կամ կրկնության համար։

Ում համար է նախատեսված այս գործիքը

Այս PDF quiz generator-ը նախատեսված է ուսուցիչների, դասախոսների, մասնավոր պարապողների, ուսումնական կենտրոնների և կրթական նախագծերի համար։ Այն հատկապես օգտակար է, երբ պետք է արագ պատրաստել հայերեն թեստեր PDF նյութերից։

Ինչպիսի թեստեր կարող եք ստեղծել

  • • Մեկ ճիշտ պատասխանով հարցեր
  • • Մի քանի ճիշտ պատասխանով հարցեր
  • • Տարբեր բարդության հարցեր
  • • Հայերեն հարցաշարեր
  • • Պատասխաններով և բացատրություններով թեստեր

Փորձեք Testaran-ը

Վերբեռնեք ձեր PDF դասանյութը և ստեղծեք առաջին թեստերը անվճար։

Ստեղծել թեստ

Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ եմ ցանկացած PDF ֆայլից թեստ ստեղծել

Լավագույն արդյունքի համար PDF ֆայլում պետք է լինի կարդացվող տեքստ։ Սքանավորված կամ միայն նկարներից կազմված PDF ֆայլերը կարող են ճիշտ չմշակվել։

Արդյո՞ք Testaran-ը աշխատում է հայերենով

Այո, Testaran-ը նախատեսված է նաև հայերեն PDF դասանյութերից հայերեն թեստեր ստեղծելու համար։

Պետք է արդյո՞ք ստուգել AI-ով ստեղծված հարցերը

Այո, խորհուրդ է տրվում վերանայել AI-ով ստեղծված հարցերը վերջնական օգտագործումից առաջ։